Արծրունյան Էդուարդ (1929-2010)

Գործեր (0)

1929 – ծնվել է Լենինականում /այժմ Գյումրի/, Հայաստան։

1944 – ընդունվել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, Երևան։

1947-1951 – սովորել է ԽՍՀՄ Գեղարվեստի Ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում, Լենինգրադ /այժմ Սանկտ–Պետերբուրգ/։

1951-1957 – սովորել է ԽՍՀՄ Գեղարվեստի Ակադեմիայի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, պրոֆեսորներ Ա.Սերեբրյանիի, Բ.Խարչենկոյի, Ջ.Պապիկյանի մոտ։1984–ից Հայաստանի Վաստակավոր նկարիչ։

1980-1990 – Հայաստանի Նկարիչների Միության վարչության անդամ, գեղանկարի սեկցիայի նախագահ։

Դասավանդել է Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում /Երևան/, Գեղարվեստա–թատերական ինստիտուտում /Երևան/։

1989 - անհատական ցուցահանդեսից հետո /Նկարչի Կենտրոնական Տուն, Մոսկվա/, արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ կոչմանը և ԽՍՀՄ Նկարիչների միության արծաթե մեդալի, տարվա լավագույն ցուցահանդեսի համար։

2010 – մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդերում /Մոսկվա/, ՀԱՊ–ում /Երևան/ և նրա մասնաճյուղերում, ԺԱԹ–ում /Երևան/, Մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի գեղարվեստական ֆոնդում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում։


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC