Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան) (1904-1948)

Գործեր (0)

1904 - ծնվել է Արևմտյան Հայաստանում` Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում:

1914 - գաղթում է Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան:
1920 - մեկնում է ԱՄՆ:
1922 - սովորում է Բոստոնի նկարչական դպրոցում:
1924 - տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար:
1924 - Ոստանիկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու:
1948 - ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ: Չդիմանալով դժվարություններին նույն թվականին ինքնասպան է լինում

 


Անհատական ցուցահանդեսներ
1934 - Մելոն պատկերասրահ Ֆիլադելֆիա:
1939 - Բոյեր պատկերասրահ Նյու Յորք:
1941 - Սան Ֆրանցիսկոյի արվեստների թանգարան:
1945 - Լևի պատկերասրահ:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (ՈՒիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Երևանում:



© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC