Դիրանյան Սարգիս (1854-1918)

Գործեր (0)

1854 – ծնվել է Ստամբուլում:

1875 – սովորել է Ստամբուլի գծանկարի և նկարչության դպրոցում (ուսուցիչ` Պյեր Դեզիր Գիյեմե), նաև աշակերտել է ծովանկարիչ Մ.Ջիվանյանին:

1883 – ցուցադրել է իր առաջին նկարը Աբդուլլա եղբայրների լուսանկարչական ստուդիայում (Ստամբուլ):

1883-ից հաստատվել է Փարիզում և աշխատել է Ժան-Լեոն Ժերոմի արվեստանոցում:

1883-84 – Օսմանյան կառավարության կողմից պարգևատրվել է ասպետական շքանշանի:

1889 – ստացել է Փարիզի Գեղարվեստի Ակադեմիայի դիպլոմ:

Մինչև 1910 – մասնակցել է Ֆրանսիացի Արվեստագետների Միության ցուցահանդեսներին:

1892 – արժանացել է Փարիզի միջազգային ցուցահանդեսի մրացանակին:

1900 – արժանացել է պատվո մրացանակի Համաշխարհային ցուցահանդեսին:

1901 – ունեցել է անհատական ցուցահանդես Փարիզում:

1909 – մասնակցել է խմբակային ցուցահանդեսի Մյունխենում:

1918 – մահացել է Փարիզում:



Աշխատանքները գտնվում են ՀԱՊ (Երևան), Անրի-Մարտեն թանգարանում (Կաոր), Ներակի թանգարանում (Ներակ), Ռուբե քաղաքի արվեստի և արտադրության թանգարանում, Անկարայի նախագահական նստավայրի հավաքածույում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում: 


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC