Էլիբեկյան Վաղարշակ (1910 - 1994)

Գործեր (0)

1910 – ծնվել է Թիֆլիսում:

1926-1929 – սովորել է Հայկական Արվեստի Տան գեղարվեստի ստուդիայում (ուսուցիչ՝ Գիգո Շարաբչյան):

1936-1956 –  եղել է Թիֆլիսի Հայկական Պատանի Հանդիսատեսի Թատրոնի տնօրեն:

1937-1951 – ստեղծել է դեկորացիաներ թատերական բեմադրությունների համար Թիֆլիսի Հայկական ՊՀԹ և Ս.Շահումյանի անվ. Հայկական Դրամատիկական թատրոնում:

1946-1956 – ղեկավարել է Թիֆլիսի Ս.Շահումյանի անվ. Հայկական Պետական Դրամատիկական Թատրոնը:

1950 – պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 

1968 – շնորհվել է Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:

1979 – տեղափոխվել է Երևան:

1981 – «Հայֆիլմ» կինոստուդիայում «Գիքոր» գեղարվեստական կինոնկարի նկարիչ-կոնսուլտանտ:

1994 – մահացել է:

 

Ցուցահանդեսներ

1976-85 – անհատական ցուցահանդեսներ Երևանում, Թիֆլիսում, Տորոնտոյում, Դետրոյտում, Լոս Անջելեսում:

1981 -  "Նկարիչ Էլիբեկյանների ընտանիքը" ցուցահանդես (Վիսբադեն):

1986 -  հայ նկարիչների "Հայաստանի գույները" ցուցահանդես (Լոնդոն):

1987 - "Էլիբեկյաններ՝ Վաղարշակ, Հենրիկ, Ռոբերտ" ցուցահադնես, (Վիլնյուս):

 


Աշխատանքները գտնվում են ՀԱՊ (Երևան)Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտերկրներում։


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC