Սուրենյանց Վարդգես (1860-1921)
Գործեր (0) |
Ականավոր հայազգի գեղանկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր:
1860 - ծնվել է Ախալցխայում (Վրաստան):
1870 - 1875- սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի ավագ դպրոցում:
1875 - 1878- սովորել է Մոսկվայի ճարտարապետության քանդակի և նկարչության ուսումնարանում:
1879 - ընդունվել է Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետ:
1880 - տեղափոխվել է Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետ, դասախոսներ՝ Ֆրիդրիխ Կաուլբախ և Օտտո Զեյց:
1881 - այցելել է Սբ. Ղազարոս կղզու Մխիթարյան միաբանություն, ուսումնասիրել է հայկական միջնադարյան մանրանկարչությունը:
1901 - անհատական ցուցահանդես Բաքվում:
1910 - դարձել է ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման անդամ:
1916 - դարձել է Թիֆլիսի հայ նկարիչների միության հիմնադիրներից մեկը:
1917 - տեղափոխվել է Յալտա:
1921 - մահացել է Յալտայում (Ղրիմ):
Աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան) , բազմաթիվ մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում և արտասահմանում: