Պետրոսյան Բենիկ (1939-1996)
Գործեր (0) |
1959 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում,
բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում (500-ից ավելի)։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա),
տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նախկին խորհրդային երկրներում, ներառյալ՝ Ռումինիայում,
Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:
2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը: