Ավետիսյան Մինաս (1928-1975)
Գործեր (0) |
1928 – ծնվել է Ջաջուռում /Հայաստան/։
1947-1952 – սովորել է Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում, Երևան։
1952-1954 – սովորել է Գեղարվեստա–թատերական ինստիտուտում, Երևան։
1954-1960 – սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում Ա.Զայցևի, Լ.Խուդյակովի, Բ.Յոհանսոնի արվեստանոցներում։
1962-ից - զբաղվում է բեմանկարչությամբ՝ “Բոլերո”, “Անտունի”, “Գայանե”, “Լոռեցի Սաքոն” բալետներ, “Ալմաստ” օպերա և այլն։
1968-ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1973 - ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահության անդամ։
1975 – ողբերգաբար զոհվել է Երևանում։
Հետմահու շնորհվել է Հայաստանի Պետական Մրցանակ։
1980 – նկարչի աշխատանքները արժանացել են «Մարտիրոս Սարյանե մրցանակի։Նկարչի աշխատանքների մեծ մասը այրվել է 1972թ. արվեստանոցում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։
Աշխատանքները գտնվում են Մ.Ավետիսյանի տուն–թանգարանում /Երևան/, Ժամանակակից արվեստի թանգարանում /Երևան/, ՀԱՊ /Երևան/, Պետական Տրետյակովյան պատկերասրահում /Մոսկվա/, Արևելքի թանգարանում /Մոսկվա/, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրներում։