Վարդանյան Քնարիկ (1914-1996)

Գործեր (0)

1914 - ծնվել է Զվարճաձոր գյուղում (Արթիկի շրջան)։
1920-ական թթ. սովորել է շինարարական տեխնիկումում, Գյումրի.
Մեկ տարվա ընթացքում աշխատել է Թամանյանի արվեստանոցում, որպես գծագրիչ, Երեւան։
1930–ական թթ. աշխատել է Հալաբյան արվեստամոցում, հաճախելով ստուդիաին կից բացված նկարչության դասերին, Մոսկվա։
1940–ական թթ. – վերադարձել է Երեւան, ավարտել Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա Գեղարվեստաթատերական ինստիտուտը, Երեւան։
Ավարտելուց հետո երկու տարվա փորձաշրջան է անցել Յոգանսոնի արվեստանոցում, Մոսկվա։
Մասնակցել է Նկարիչների միություն բոլոր ցուցահանդեսներին՝ հանրապետական, համամիութենական եւ միջազգային։
1960-1980-ական թթ. ունեցել է մի քանի անհատական ցուցահանդես։

1967-ից – Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1996 – մահացել է Երեւանում։

Աշխատանքները գտնվում են նախկին ԽՍՀՄ տարբեր թանգարաններում է, մասնավոր հավաքածուներում։


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC