Բաշինջաղյան Գևորգ (1857-1925)

Գործեր (0)

 

1857 - ծնվել է Սիգնախիում, Վրաստան։ 
1873-1988 - սովորել է Արվեստի Կովկասյան հասարակությանը կից նկարչության դպրոցում, Թիֆլիս։ 
1879-1883 - սովորել է Գեղարվեստի ակադեմիայում Մ. Կլոդտի արվեստանոցում, Սանկտ Պետերբուրգ։ 
Ավարտել է ակադեմիան «Կեչի պուրակե աշխատանքի համար արժանանալով արծաթե մեդալի և  կրթաթոշակի, որի շնորհիվ մեկնել Եվրոպա ճամփորդության։ 
Արվեստագետի ստեղծագործության մեջ հստակ գերակայում է վիպական բնապատկեր։ Բաշինջաղյանի վրա ազդեցություն է ունեցել մեծ ռուս նկարիչ Արխիպ Կուինջին։ Այս առումով նա շարունակում է էպիկական բնապատկերի գիծը, որը գալիս է ռուսական արվեստ դեռևս Այվազովսկուց։ Թեև նա կյանքի մեծ մասը անցկացրել է Թիֆլիսում, իր աշխատանքներում գերակշռում են Հայաստանին նվիրված թեմաները։ Հայ նկարիչները, մասնավորապես, Մարտիրոս Սարյանը, համարել են Բաշինջյաղյանին իրենց նախակարապետը, ինչպես նաև հայ գեղանկարչության մեջ ռեալիստական բնանկարի  հիմնադիրը։ 
1925 – մահացել է Թիֆլիսում։ 
Աշխատանքները գտնվում են ՀԱՊ–ում (Երևան), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտերկրներում։

© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC