Կառալյան Հովսեփ (1897-1981)

Գործեր (0)

 

1897 - ծնվել է Թիֆլիսում:
1914-1916 – սովորել է գեղեցիկ արվեստների խրախուսման Կովկասյան ընկերությանը կից •եղարվեստի և քանդակա•ործության դպրոցում /Թիֆլիս/։ 
1927 - տեղափոխվել է Մոսկվա, եւ դասավանդել Հայաստանի մշակույթի տան արվեստի ստուդիայում, Մոսկվա։ 
1935 – զբաղվել է բեմի ձևավորմամբ, /Երևան, Մոսկվա/։ 
1936-1940 - սովորել է ՎԽՈՒՏԵԻՆ–ում /Համամիութենական գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտ/,  Ա.Ֆավորսկու և Յա. Կռավչենկոյի մոտ։ 
1967–ից - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է։ 
1977 - ծննդյան 80 ամյակի կապակցությամբ պարգևատրվել է դիպլոմով։ 
1981 – մահացել է Երևանում։ 
Գեղանկարչությունից բացի զբաղվել է գրքերի ձևավորմամբ և պաստառների ստեղծման արվեստով։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), ՀԱՊ–ում /Երևան/, պետական Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի թանգարանում (Մոսկվա), Հ.Թումանյանի տուն–թանգարանում (Երևան), ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում։

© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC