Խաթլամաջյան Սեյրան (1937-1994)
Գործեր (0) |
1937 – ծնվել է Դոնի Նախիջևանում /Դոնի Ռոստով/։
1954-1959 – սովորել է գեղարվեստի ուսումնարանում, Ռոստով։
1959 – Մարտիրոս Սարյանի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան։
Ընդունվել է Գեղարվեստա–թատերական ինստիտուտ, Երևան։
1965-ից - II երիտասարդական մրցույթի դափնեկիր գրաֆիկայի ոլորտում։
1992 – նրա նախաձեռնությամբ և իր կողմից վերականգնված դետալների հիման վրա Հայաստանի Պառլամենտը պաշտոնապես ընդունեց Հայ Առաջին Հանրապետության զինանշանը։
1994 – մահացել է Երևանում։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում
/Երևան/, Հայաստանի Ազգային պատկերասրահում /Երևան/, Տրետյակովյան Պատկերասրահում /Մոսկվա/, Արևելքի ժողովրդների թանգարանում /Մոսկվա/, Գնեսինների անվ. երաժշտական ուսումնարանում /Մոսկվա/, «Նոնկոմֆորմիզմիե արվեստի թանգարանում /Վաշինգտոն/ և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտասահմանում։