Միրզոյան Զոհրաբ (1947)

Գործեր (0)

 

1947 - ծնվել է Երևանում։ 
1964 - ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երևան։ 
1966 – ընդունվեց գեղարվեստա–թատերական ինստիտուտ, Երևան։ 
Նույն տարվա աշնանից, դարձավ ՄՎԽՊՈՒ–ի  մոնումենտալ գեղանկարչության ֆակուլտետի ուսանող (նախկինում՝ Ստրոգանովի անվ. բարձրագույն ուսումնարան)։
1971-ից –բազմաթիվ մոնումենտալ աշխատանքների հեղինակ է, իրականացված ինչպես Հայաստանում, այդպես էլ Հայաստանից դուրս։ 
1977 - ԽՍՀՄ ԺՏՆՑ–ի հայկական տաղավարի "Հայրենիք" մոնումենտալ աշխատանքի  համար արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ–ի բրոնզե մեդալի։  
Հաստոցային նկարչության բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։
Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների համար արժանացել է հատուկ մրցանակի։ 
Աշխատանքները ներկայացված են բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում։

© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC