Սարյան Մարտիրոս (1880-1972)
Գործեր (0) |
1880- ծնվել է Դոնի Նախիջևանում, Ռուսաստանում (Ռոստով)
1897-1904 - սովորել է գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վ. Սեռովի և Կ.Կոռովինի արվեստանոցներում, Մոսկվա:
1904- Ռուսաստանի բազմաթիվ հայտնի նկարչական միությունների անդամ - "Ալ վարդ", "Երկնագույն վարդ", "Արվեստի աշխարհի", "Ձախ թև" և "Ռուսաստանի նկարիչների միություն": Հետագայում մասնակցել է "Չորս արվեստ" ասոցիացիայի ցուցահանդեսներին Մոսկվայում և Լենինգրադում:
1947-ից - ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ:
1947-1951 - Հայաստանի Նկարիչների միության նախագահ:
1956-ից - Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1960-ից - ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ:
1965-ից - Սոցիալիստական աշխատանքի հերոս:
1972 - մահացել է Երևանում:
Աշխատանքները գտնվում են Սարյանի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում` Հայաստանում և արտասահմանում: