Շաբանյան Արսեն (1864-1949)
Գործեր (0) |
1864 – ծնվել է Կարինի Սունինց գյուղում։
1883 – ավարտել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, Վենետիկ:
1890 - մեկնել է Թեոդոսիա և հանդիպել Հ. Այվազովսկու հետ:
Սովորել է Փարիզի Ժյուլիենի ակադեմիայում Գյուստավ Մորոյի, Ժան-Պոլ Լորանսի և Բենժամեն Կոնստանի մոտ:
1902 - արժանանում է ֆրանսիական ակադեմիայի սպայի տիտղոսին:
1926 - Փարիզի կենտրոնական՝ Ժորժ Պըտի պատկերասրահում կազմակերպվում է անվանի ծովանկարչի անհատական խոշոր ցուցահանդեսը: Շաբանյանի նկարչական բեղմնավոր գործունեությունն ամփոփող այդ ցուցահանդեսի առիթով նրան շնորհվում է Պատվո լեգիոնի շքանշան:
“Փարիզի ծովային նկարիչների միության” և “Գունավոր փորագրության ընկերության” հիմնադիրներից մեկն է:
1949 – մահացել է Փարիզում։
Աշխատանքները գտնվում են աշխարհի խոշորագույն պատկերասրահներում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտերկրներում։