Տեր-Թադևոսյան Հովհաննես (1889-1974)
Գործեր (0) |
1889 - ծնվել է Երևանում։
1908 - 1909 - սովորել է արվեստի քոլեջում, Թիֆլիս։
1910-1917 - սովորել է նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, Մոսկվա /Վ.Վասնեցովի, Ն.Կասատկինի և Կ.Կոռովինի արվեստանոցներում։
1921 – ընդունվել է ՎԽՈՒՏԵՄԱՍ /համամիութենական գեղարվեստա–տեխնիկական արվեստանոցներ/ խեցեգործության բաժին։
1937 – եղել է Ուզբեկստանի տաղավարի գլխավոր նկարիչ ԽՍՀՄ ԺՏՆՑ–ում, Մոսկվա։
1944–ից - Ուզբեկստանի ժողովրդական նկարիչ։
1966–ից - ապրել է Մոսկվայում։
1974 – մահացել է Մոսկվայում։
Աշխատանքները գտնվում են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բազմաթիվ պետական թանգարաններում, ինչպես նաև մասնավոր պատկերասրահներում ու հավաքածուներում։