Առաքելյան Սեդրակ (1884-1942)

Գործեր (0)

1884 – ծնվել է Ջաուկ գյուղում, Հայաստանում:

1896 - 1900 – սովորել է կերպարվեստի խրախուսման Կովկասյան կազմակերպությանը կից գեղարվեստի ուսումնարանում Ե.Թադևոսյանի մոտ, Թիֆլիս։

1900 - 1909 – սովորել է Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանում, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:  

1916 – ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակի և ճարտարպետության ուսումնարանը (դասախոսներ` Ս. Իվանով, Կ.Կորովին, Ա.Արխիպով), ստեղծագործություններ է ներկայացրել “Շարժական ցուցահանդեսների ընկերության“ ցուցահանդեսների շրջանակներում:

1920 – վերադարձել է Հայաստան, կազմակերպել է Գեղարվեստի աշխատողների միությունը, որը Հայկական ԽՍՀ արվեստի առաջին միությունն էր: Նաև դասավանդել է Երևանի գեղարվեստի և արդյունաբերության տեխնիկական դպրոցում:

1935 - ստացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր գործչի կոչում:

1942 - մահացել է Երևանում:

Աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում Հայաստանում և արտերկրներում: 


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC