Ժան Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան) (1920 - 2013)
Գործեր (0) |
1920 – ծնվել է Սոլոզում (Թուրքիա):
1934 -1936 – մասնակցել է բազմաթիվ երեկոյան դասընթացների Մոնտպարնասում և Մարեյում:
1936 -1938 – ընդունվել է Փարիզի Դեկորատիվ արվեստի դպրոց, որը մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդ նկարիչի վրա:
1939 – ներկայացնում է իր առաջին կտավը Փարիզի սրահներից մեկում:
1957 – դուրս է գալիս միջազգային ասպարեզ` ցուցադրվում է Իտալիայում, Բելգիայում, Անգլիլայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:
1989-ից – մշտապես ցուցադրվում է Փարիզի Ֆլորա Ժանսեմ թանգարանում:
2002 – արժանացել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչմանը:
2003 – Ժանսեմի կյանքի և գործունեության մասին նկարահանվում է վավերագրական ֆիլմ (անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն լեզուներով):
2005 – Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ Երևան բերեց այդ թեմային նվիրված գործեր և նվիրեց դրանց եղեռնի թանգարանին:
2013 – մահացել է Սենտ-Էնյենում (Ֆրանսիա):