ԲԱՑԱՌԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ՎԻԴԵՈ            ՖՈՏՈ          ԶԼՄ-ներ

 

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու են ֆրանսահայ հանրահայտ արվեստագետ Լևոն Թութունջյանի աշխատանքները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ :
Թութունջյանը եղել է թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից և դրանց մանիֆեստի համահեղինակներից մեկը: 
Լինելով նաև Փարիզի սյուրեռալիստների միության հիմնադիրներից՝ Թութունջյանը համարվում է սյուրռեալիստական ոճի ականավոր ներկայացուցիչ: 1925թ.-ից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում մեծագույն նկարիչների հետ, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին: 
Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988-ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում Գարիկ Բասմաջյան մասնավոր պատկերասրահի կողմից: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

1905 - ծնվել է Ամասիայում (Արևմտյան Հայաստան), որբացել է հայոց ցեղասպանության ժամանակ: 
1925 - "Ney" պատկերասրահում տեղի է ունեցել իր առաջին ցուցահանդեսը: 
1926 - կազմակերպել է ցուցահանդես սյուրռեալիստների պատկերասրահում: 
1927 - Թութունջյանը բացել է իր արվեստանոցը
1929 - դարձել է Փարիզի սյուրռեալիստների միության հիմնադիր: Մասնակցել է ցուցահանդեսի Ամստերդամում ` Պիկասոյի, Միրոյի, Վիլոնի և այլոց հետ: 
1931 - դարձել է "Abstraction - Creation" խմբի հիմնադիրներից մեկը: 
1931-66 - բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանեսներ է ունեցել Եվրոպայում 
1968 - մահացել է Փարիզում:

Հայատանի ազգային պատկերասրահ 


ՎԻԴԵՈ
ARMENIA TV 


ARARAT


H1


ՖՈՏՈ
         
           
           
           
           
           

ԶԼՄ-ներ

aravot.am
nyut.am
mincult.am
haynews.am
henaran.am
armenpress.am
a1plus.am
yerkir.am
panorama.am
gov.am




© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC