«Լևոն Թութունջյանի ստեղծագործությունը»


գիտական ծրագիր

 


«Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը շահել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթը: 



Սույն նախագծի հիմնական նպատակը ֆրանսահայ ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի՝ Լևոն Թութունջյանի (1905-1968) ստեղծագործության ուսումնասիրությունն է: Թեև Եղեռնից փրկվածև Ֆրանսիայում ապաստանած նկարիչը թաշիզմի, սյուրռեալիզմի և երկրաչափական աբստրակցիայի հիմնադիրներից մեկն է, սակայն աշխարհի հեղինակավոր թանգարաններում Պիկասոյի, Դալիի և Միրոյի ստեղծագործությունների կողքին ցուցադրվող նրա աշխատանքները դեռևս քիչ են հայտնի հայ արվեստասերին, սակավաթիվ են Թութունջյանի արվեստին վերաբերող ուսումնասիրությունները. նրա արվեստը քիչ է ուսումնասիրված: Տվյալ թեմայի շրջանակներում
նախատեսված է թանգարաններում և սրահներում, ինչպես նաև անհատական հավաքածուներում գտնվող Թութունջյանի աշխատանքների, ինչպես նաև նրա կյանքի օրոք և հետմահու կազմակերպված ցուցահանդեսների նյութերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն գիտական հոդվածների տեսքով, ինչպես նաև հիմք կհանդիսանան նկարչի ստեղծագործությանը նվիրված մենագրության և կյանքին ու
գործունեությանը նվիրված ֆիլմի սցենարի ստեղծման համար: Տվյալ աշխատանքը կնպաստի Թութունջյանի արվեստի հանրահռչակմանը Հայաստանում և արվեստի երկրպագուներին նրա արվեստի առավել լիարժեք ներկայացմանը:


 
«Լևոն Թութունջյանի ստեղծագործությունը» անվանումն ունեցող գիտական թեմայի շրջանակներում (2015-2017թթ) ուսումնասիրվել են Թութունջյանի՝ երկրաչափական աբստրակցիա ոճով արված գրաֆիկական աշխատանքները, նրա հետմահու ցուցահանդեսներին վերաբերող նյութերը, տեղեկություններ են հավաքվել միջազգային աճուրդներում տեղ գտած նրա ստեղծագործությունների, Թութունջյանի ժամանակակից արվեստագետների վերաբերյալ, գրվել են գիտական հոդվածներ, կատարվել զեկույցներ գիտական կոնֆերանսների շրջանակներում:

 

 


Հոդվածներ.


2015------------------------------------------------------------------------------281-286.pdf


2016----------------------------------------------------------------------------81-89.pdf


2017--.---------------------------------.----------------------------------------------------------------------------------------227-233----.pdf



Ցուցահանդեսներ.

 

 

2015թ Հունիսի 12-ին Մարսելում «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Ծաղկած Ծիրանի» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են Թութունջյանի «Դեղին Դիմակ» ստեղծագործությունը  և գրաֆիկական աշխատանքներ:

 


 


2016թ. հոկտեմբերի 7-31 Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Անկախություն» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են Թութունջյանի յուղաներկ և գրաֆիկական աշխատանքներ:




2017թ. սեպտեմբերի 5-29 Կոմիտասի անվ. ինստիտուտ- թանգարանում «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Ընտրանի» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են Թութունջյանի յուղաներկ և գրաֆիկական աշխատանքներ, հոկտեմբերի 1ից մինչև դեկտեմբերի 2-ը ցուցահանդեսը կշարունակվի Շեդեվր ցուցասրահում, ինչը կնպաստի արվեստագետի ստեղծագործության պրոպագանդմանն իր պատմական հայրենիքում:


  

 

 


Հաշվետվություն.


2.pdf


© 2024 "Բարձր Արվեստ" Կերպարվեստի կենտրոն ՍՊԸ
Կայքի ստեղծումը՝ developWay CJSC