«Սյուրռեալիզմ հայկական դիմագծով»
գիտական ծրագիր
2013-2015թթ. «Բարձր Արվեստ» կենտրոնի «Սյուրռեալիզմ հայկական դիդմագծով» գիտական ծրագիրը շահել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթը:
Գիտական թեմայի շրջանակներում (2013-2015թթ) ուսումնասիրվել և հավաքագրվել են ֆրանսահայ արվեստագետ Լևոն Թութունջյանի ստեղծագործությանն ու կենսագրությանը առնչվող նյութեր: Աշխատանքի երկու տարիների ընթացքում ուսումնասիրվել են Թութունջյանի կյանքի և ստեղծագործության հետ կապված արխիվները, նրան վերաբերող գրական նյութերը, թանգարաններում նրա ստեղծագործությունների մասին եղած տեղեկությունները, ցուցահանդեսների կատալոգները, անձնական նամակները, արվեստագետի սյուրռեալիստական ոճի ստեղծագործությունները: Հավաքագրված նյութերը թարգմանվել են հայերեն, դրանց հիման վրա գրվել են գիտական հոդվածներ, կատարվել զեկույցներ գիտական կոնֆերանսների շրջանակներում:
Հոդվածներ.
2015---------------------------------------------------------------------------------------------241-249.pdf
Ցուցահանդեսներ.
2015թ. «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը կազմակերպել է Թութունջյանի արվեստը պրոպագանդող մի քանի ցուցահանդես.
Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը
(19.03-25.03.2015)
Տեսնել ավելին.
http://www.shedevr.am/eng/news/bardzr-arvest-in-lebanon
«Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
(10.04.-10.05.2015)
Տեսնել ավելին.
http://www.shedevr.am/eng/news/tsakhkac-tsirani/
Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝
Հայաստանի Ազգային Պատկերասրահում (23.05-14.06.2015)
Տեսնել ավելին.
http://www.shedevr.am/eng/news/tutundjian/