«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ`
ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 60 ԱՄՅԱԿԻՆ
ԶԼՄ-ներ ՖՈՏՈ ՀՐԱՎԵՐ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
Այս տարի հեբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար: Համալսարանի 60 ամյակին նվիրված միջոցառումների շարքում, առանձնահատուկ տեղ է գրավում մշակութայինը:
Այդ է պատճառը, որ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը դիմել էր միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին և խնդրել կազմակերպել հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում: «Բարձր Արվեստ» կենտրոնը, հաշվի առնելով, որ Հայկազյան համալսարանը, ներկայումս լինելով սփյուռքում գործող հայկական միակ համալսարանը, հսկայական դեր ու նշանակությունի ունի, սիրով համաձայնել էր:
Երկկողմ համաձայնության շնորհիվ մարտի 19-25-ը Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ հայկական արվեստի ցուցահանդես: Այն «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսն էր: Ցուցհանդեսին ներկայացվեց հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` թվով 40 հեղինակի գործ: Այնպիսի հեղինակների գործեր, իչպիսիք են Սարգիս Դիրանյանը, Վարդգես Սուրենյանցը, Արսեն Շաբանյանը, Էդգար Շահինը, Մարտիրոս Սարյան, Վահրամ Գայֆեջյանը, Արշիլ Գորկի,
Լեոն Թութունջյանը, Երվանդ Քոչարը, Ժան Գառզուն, Ժան Ժանսեմը, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սեյրան Խաթմաջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Ներսես Մելիքյանը, Արա Հայթայանը, Նարեկ Ավետիսյանը և այլք: Ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ Միջին Արևելքի, և մասնավորապես, Լիբանանի արվեստագետների և արվեստասերների շրջանում: Այն, ինքնին, բացառիկ էր, քանի որ ցուցադրվում էր Երվանդ Քոչարի տարծական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը» (1927), ինչպես նաև ֆրանսահայ նկարիչ Լեոն Թութունջյանի աշխարհահռչակ գործը` «Դեղին դիմակը»(1940-ական թթ.), նվիրված հայոց ցեղասպանությանը, որը ժամանակին եղել է կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուի զարդերից մեկը:
Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը շնորհակակալագիր է հղել «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին բարձր մակարդակի ցուցահանդես կազմակերպելու առթիվ:
«Լիբանանի Հայկազյան համալսանի անունից շնորհակալություն եմ հայտնում «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտորնին համալսարնի 60 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և «Արևելքից՝ Արևմուտք, Մոդեռնից՝ Պոստմոդեռն» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Ներկայացված հարուստ հավաքածուն բացառիկ էր, իսկ ցուցահանդեսն իր բնույթով՝ աննախադեպ: Նաև շնորհակալ եմ Հայկազյան համալսարանի հավաքածուն հարստացնելու և բացառիկ գործեր նվիրաբերելու համար»,- գրված է շնորհակալագրում:
Ի դեպ, սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվելուց հետո, ըստ նախնական պայմանավորվածության, Թութունջյանի վերոնշյալ հանրահայտ գործն ապրիլին կցուցադրվի նաև Կոմիտասի անվան թանգարանում:
ՖՈՏՈ
|
ՀՐԱՎԵՐ
ԶԼՄ-ները Մեր Մասին
aztagdaily