«ԾԱՂԿԱԾ ԾԻՐԱՆԻ»
Կոմիտասի թանգարան- ինստիտուտը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպում են ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 10-ին և կգործի մինչև մայիսի 10-ը: Կոմիտասի թանգարան -ինստիտուտի ցուցասրահում առաջին անգամ կներկայացվի Լևոն Թութունջյանի` 1930 թ-ին ստեղծված Հայոց ցեղասպանությանը նվիրված յուղաներկ “Դեղին դիմակ” հանրաճանաչ ստեղծագործությունը. ի դեպ այն Հայաստանում մինչ այժմ երբևէ չի ցուցադրվել: Ներկայացված են լինելու նաև մեր հանրահայտ նկարչների բացառիկ ստեղծագործությունները, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Սարգիս Մուրադյանը, Վարուժան Վարդանյանը, Մինաս Ավետիսյանը, Ֆելիքս Եղիազարյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Զոհրաբ Միրզոյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, Վարդիթեր Կարապետյանը, Ներսես Մելիքյանը, Էդուարդ Արծրունյանը, Գայանե Խաչատուրյանը, Արա Հայթայանը, Պետրոսյան Վլադիմիրը(Օհան), Ռոբերտ Էլիբեկյանը, Աշոտ Հովհաննիսյանը:
ՇՈՂԱԿԱԹ
ԱԶԴԱՐԱՐ
Առաջին լրատվական